Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատ՝ խմբ.) պատգամավորները դեմ են քվեարկել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին որոշմանը: Դրա անկախության ճանաչման օգտին կողմ է քվեարկել 61, դեմ՝ 131 պատգամավոր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման ծրագրին:
Սլովենիայի խորհրդարանը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այդ մասին հայտնում է Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման նոր ծրագիր, որը հիմնված է Իսրայելի նոր առաջարկի վրա: Բայդենի ելույթը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Ստամբուլի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել պաղեստինամետ ակտիվիստները: Ինչպես փոխանցում է TACC գործակալությունը, ընկերության աշխատակիցները չեն տուժել։
Դանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն ճանաչելու օրինագծին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այդ մասին մայիսի 22-ի առավոտյան հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն: NRK-ն հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում Աբդոլահյանը նշել է, որ ներկայիս պայմաններում դա խիստ կարևոր քայլ է։